Armsport.am-ը գրում է.
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի օգնի իր թիմին հաջորդ խաղում, հայտնում է Football Italia-ն: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ազդրի մկանների շրջանում, ինչի պատճառով «Ատալանտայի» դեմ խաղում խաղադաշտ դուրս չի գա:
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի խոսքով՝ ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել և նրան տանել Բերգամո՝ մասնակցելու խաղին:
Այս մրցաշրջանում 36-ամյա Ռոնալդուն անցկացրել է 37 խաղ, որոնցում դարձել է 32 գոլի ու չորս գոլային փոխանցման հեղինակ:
«Ատալանտա» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: