Աղբյուր․ Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնի են նոր պայմանագրի մանրամասները


12:10 , 17 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ մինչ 2027 թվականը:

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ նոր պայմանագրով բրազիլացու աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը երկարաձգելու մասին պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա առաջիկա օրերին:
 
Երեկ Նեյմարը ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող:
 
Այս մրցաշրջանում Նեյմարը 6 գոլ է խփել Լիգա 1-ի 13 խաղում, ինչպես նաև 6 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 7 խաղում: