ԵԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Արսենալից է


22:54 , 16 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է․

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի համար անցկացվող քվեարկությունը։

4 ֆուտբոլիստի պայքարում հաղթել է «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական, որը  3-րդ գոլն էր խփել «Սլավիայի» դեմ արտագնա խաղում, իսկ բուն խաղում «Արսենալը» հաղթել է 4-0 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ:

Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Աարոն Վան-Բիսական, Էդին Ջեկոն ու Ժեռար Մորենոն: