Ձեռագիրը նույնն է կամ գտեք 5 տարբերություն


14:52 , 16 ապրիլ, 2021

Hraparak.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը տեղադրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը Ազգային ժողովում, որի ընթացքում նա պատասխանում է Էդմոն Մարուքյանի հարցին։

ՔՊ էջը տեսանյութին հետևյալ վերնագիրն է կցել՝ «Սուրեն Պապիկյանի ջախջախիչ պատասխանը Էդմոն Մարուքյանին»։ Ընթերցելով ՔՊ-ի վերնագիրըէ ակամայից դեժավյու ենք ապրում․ տեսնես՝ այս վերնագրերը որտեղի՞ց են ծանոթ։

Ձեռագիրը ճիշտ և ճիշտ «Perfect tv»-ինն է։ Այսպիսով՝ այն խոսակցությունները, որ հասարակությանը դեգրադացնող և Փաշինյանի քարոզչությամբ զբաղվող այս յութուբյան ալիքի հետևում ՔՊ-ականներն են կանգած, ևս մեկ անգամ միս ու արյուն են ստանում։