Սրանց իրական նպատակը` Ծննդյան տոնի գաղափարի պղծումն է, և այն շարքային տոնի վերածելու մոլուցքը


10:15 , 16 ապրիլ, 2021
Երեկ ընդհանուր աղմուկի մեջ մի տեսակ լուսանցքում մնաց կառավարություն կոչվածի հերթական անհասկանալի ու բառացիորեն ոչ մի հիմնավորում չունեցող նախագիծը, որով առաջարկվում է՝ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել:
Ակնհայտ է, որ դեկտեմբերի 30-ից սկսած մինչև հունվարի 7-ը արտադրողականությունը` զրոյական է, և այստեղ ավելորդ մտացածին պնդումներ ու արհեստական բառակույտերով հիմնավորումներ անելը դատարկամտություն է։
Փաստացին սրանց իրական նպատակը` Ծննդյան տոնի գաղափարի պղծումն է, և այն շարքային տոնի վերածելու մոլուցքը։ Հասկանում եմ, որ սրանք հակազգային ու հակաքրիստոնեական արժեքներ կրող ստահակներ են, ու հանրային դիսկուրսում նման դատարկ օրակարգ արհեստական ներդնումը միանշանակ շարքային մանիպուլյացիան է։