Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը զոհվեց Հաջիկյան Էրիկը. սրանք նրա կրծքանշաններն են՝ իր համազգեստի վրա, որը հրաշքով է հասել հարազատներին


09:55 , 16 ապրիլ, 2021
«Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների դասային որակավորման 3-րդ կարգի կրծքանշան»...
Սրանք այս պատերազմում զոհված Հաջիկյան Էրիկի կրծքանշաններն են՝ իր համազգեստի վրա, որը հրաշքով է հասել հարազատներին։
Ես ասել եմ ու ու պատրաստ եմ անվերջ կկրկնեմլ այս պատերազմում 80-90% զոհվեցին հենց լավագույն զինվորները, քաջարի մարտիկներն ու հայոց բանակի գերազանցիկները։ Հենց նրանք էին, որ չփախան, հենց նրանք էին, որ մինչև վերջին շունչը մնացին ու պայքարեցին՝ չխնայելով իրենց կյանքը։
Էրիկի պատմությունն այստեղ՝ Իշխանաձորի մատույցներում ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից խոցվեց Էրիկի տանկը. նա զոհվեց տեղում. նույն օրը վիրավորվել էր նաև Էրիկի եղբայրը