Մի ժողովուրդ ով 20 տարի գոռում էր, որ մեզ թալանում են, այսօր լուռ է, Լուռ է այն ժամանակ, երբ Հայաստանը թալանվում է աննկարագրելի տեմպերով. Արա Վարդանյան


02:31 , 16 ապրիլ, 2021
Իսկ ի՞նչն է մեր ժողովրդի համար արդարությունը.
Երբ քե՞զ են դատում օրենքի համապատասխան, թե՞ ուրիշին,
- Երբ պետավտոտեսուչը քե՞զ ա կանգնեցնում, թե՞ լավ համարներով մի այլ մեքենա,
- Երբ քե՞զ են բռնում կաշառք տալուց, թե՞ ուրիշին կաշառք վերցնելուց,
Չէ լուրջ, ի՞նչն ա ի վերջո արդարությունը։
Ազգովի բողոքում ենք ավտոտեսուչի կողմից հազար դրամ կաշառք վերցնելուց, բայց երբ նույն ավտոտեսուչը հրաժարվում է կաշառք վերցնել զայրանում ենք իր վրա։ Երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը գումարով իր հերթը առաջ է գցում, զայրանում ենք, բայց հենց ունենում ենք դա անելու հնարավորություն` անում ենք։ Հիմա լավ, ո՞րն ա արդարությունը, կամ ի՞նչ ենք մենք ուզում։
Տարիներ ի վեր ասել եմ, որ մեր հավաքական կերպարն ունի մեծ, շատ մեծ խնդիր. մենք չենք ուզում լավ ապրել, մեզ բավարարում է հարևանի վատ ապրելը։ Մի ժողովուրդ ով 20 տարի գոռում էր, որ մեզ թալանում են, այսօր լուռ է։ Լուռ է այն ժամանակ, երբ Հայաստանը թալանվում է աննկարագրելի տեմպերով։ Փաստորեն թալանը չէր խնդիրը, այլ հարուստներին պատժելը։ Հենց սրա համար էր միջին ընտրողը ընտրում նիկոլին։ Բայց նիկոլը իրենց հուսահատ արեց` մարդ չպատժեց։ Քիչ է չպատժեց, հիմա էլ սկսել է իրենցից լավ ապրել։ Ու մենք մտանք նույն պրոցեսի մեջ. պետք է բերել մեկին ով նիկոլին ու մնացած հարուստներին կպատժի։ Մենք կրկին չենք ուզում լավ ապրել, մենք պատժի ենք կարոտ։
Նման մտածելակերպով ժողովուրդը դատապարտված է, այն չունի ապագահ։
Ես իրոք հույս ունեմ, որ իշխանության կգա մարդ ով կստիպի ժողովրդին լավ ապրել ուզել։
Արթնացեք սիրելի հայեր, արթնացեք...