Armsport.am-ը գրում է․
Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Լամելան մոտ է Իտալիա վերադառնալուն:
Օրեր առաջ քննարկվում էր «Միլանի» տարբերակը, սակայն այժմ հաղորդվում է, որ տրանսֆերը կարող է կայանալ Նեապոլում, հաղորդում է Corriere dello Sport-ը:
«Տոտենհեմի» հետ գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: Ընթացիկ մրցաշրջանում Լամելային շարունակաբար խանգարում են վնասվածքները:
Հիշեցնենք, որ Լամելան նախկինում հանդես է եկել «Ռոմայի» կազմում: