Ռոստովի դիտակետում է հայտնվել Չելսիի հարձակվողը


22:23 , 15 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է․

Goal.com-ի հաղորդմամբ, ռուսական «Ռոստովն» իր կազմում ցանկանում է տեսնել «Չելսիի» հարձակվող Իկե Ուգբոյին:

Աղբյուրի հաղորդմամբ, ձմռանը լոնդոնյան ակումբը մերժել է 3 մլն եվրոյանոց առաջարկը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն», «Ֆուլհեմը», «Գենկը», «Բոլոնիան» ու «Սամպդորիան»:

Նախորդ ամռանը Ուգբոն վարձավճարով տեղափոխվեց «Սերկլ Բրյուգե»: Բելգիական ակումբը տրանսֆերը գնելու առաջնային իրավունք ունի:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում նա դարձել է 16 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: