Քրդերի զանգվածային սպանության կազմակերպման մեջ մեղադրվում է քուրդ առաջնորդը


21:17 , 12 օգոստոս, 2013

Քրդերի զանգվածային սպանության կազմակերպման մեջ մեղադրվում է  քուրդ առաջնորդըՕրերս Սիրիայում ողբերգական դեպք տեղի ունեցավ` սպանվեցին ավելի քան 450 քրդեր: Այս ահաբեկչական հարձակման մեջ մեղադրվեցին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները: Դեպքից օրեր անց, Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց, որ իրենք պատրաստ են միջամտել սիրիական հարցին, քանի որ իրենց ազգակիցները վտանգի մեջ են հայտնվել: Պարզվում է Թուրքիայում ապրող քրդերը այս գործողության կազմակերպիչներից են համարում Մասուդ Բարզանիին: Նրանք նկատում են, որ Բարզանին մոտ հարեբերություններ ունի «Ալ Քաիդա»-ի ղեկավարների հետ և շատ հավանական է, որ նա է հրահանգել իրականացնել նման գործողություն, որպեսզի Սիրիա մտնելու դրդապատճառ ունենա: Թուրքիայի քրդրեը հիշում են, թե ինչպես նույն կազմակերպության ահաբեկիչները Բարզանիի հրահանգով Իրաքում սպանեցին ավելի քան 1000 եզդիների, որի արդյունքում Իրաքի քրդական բանակը հնարավություն ստացավ ներխուժել եզդիական տարածքներ և «ապահովել» եզդիների անվտանգությունը: