Ռուսաստանում այժմ կառուցվում է աշխարհի ամենահզոր սառցահատային նավատորմը. Պուտին


02:47 , 15 ապրիլ, 2021

Shantnews.am-ը գրում է․

Ռուսաստանում այժմ կառուցվում է աշխարհի ամենահզոր սառցահատային նավատորմը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին չորեքշաբթի օրն ասել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի նիստում:

«Ռուսաստանը կառուցում է աշխարհի ամենահզոր սառցահատային նավատորմը, ներառյալ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Լիդերը», որը նախկինում ոչ ոք չի կառուցել», – ասել է նա:

Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին Հյուսիսային ծովային երթուղու երկայնքով տեղաշարժը կարող է կատարվել ամբողջ տարվա ընթացքում: