ՉԼ. Սիթին ու Ռեալը ևս կիսաեզրափակչում են (Video)


01:56 , 15 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:

«Մանչեսթեր Սիթին», չնայած նրան, որ առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0-1 հաշվով, կարողացավ կամային հաղթանակ կորզել: Բելինգհեմի գոլին քաղաքաբնակներից պատասխանեցին Մահրեզն ու Ֆոդենը: Մանչեսթերյան խաղում Գվարդիոլայի թիմը հաղթել էր 2-1 հաշվով: Այսպիսով, «Սիթին» դիմակայությունում հաղթեց 4-2 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ եզրափակչի ուղեգիրը կխաղարկի ՊՍԺ-ի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ