Կգա ժամանակը, որ մենք կվերադառնանք Երևան. Իլհամ Ալիև


14:10 , 13 ապրիլ, 2021

Analitik.am-ը գրում է.

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հիմարությունն է դուրս տվել՝ հայտարարելով, թե Զանգեզուրը Հայաստանին տրվել է 1920 թվականին, իսկ մինչ այդ այն «պատկանել է իրենց»:

Նա հայտարարել է, որ «իրենց է պատկանել» նաև Սևանա լիճը, Երևանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները, այդ թվում՝ իր նախնիները, ապրել են Երևանում:

«Եթե մենք վերադառնում են Զանգեզուր, ինչո՞ւ չպետք է վերադառնանք Իրեվան: Կգա ժամանակը, որ մենք կանենք դա»,-ասել է նա: