Tert.am-ը գրում է.
Երեկ հայկական ամբողջ սոցիալական ցանցերը ողողված էին Ադրբեջանի հանցագործ քաղաքական իշխանության հայտարարություններով՝ Ադրբեջանում բացված պուրակի հետ կապված: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մեզ ի՞նչ է թվում, մեզ թվո՞ւմ է, որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա, իրենք նայելու, ասելու են՝ մի պուրակ բացեցինք, ամբողջ երկիր խառնվեց է իրար: Իսկ ի՞նչ ենք անում, որ այդ պուրակները չբացվեն»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հարցրեց նաև, թե ուր է ԱԳՆ հայտարարությունը: «Ձեզ թվում, է որ հայերեն լեզվով Ալիևին շատ տուր եք տալիս, ինչ-որ ազդեցություն ունի՞: Միջազգային դիվանագիտական աշխատանքը ո՞ւր է, բա պետք է գործ արվի, ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: