Ռոմայի կիսապաշտպանը կհեռանա թիմից


19:55 , 12 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

«Ռոման» պատրաստվում է խզել պայմանագիրը կիսապաշտպան Խավիեր Պաստորեի հետ: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:

Կողմերի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականը:

Խաղացողն ինքը նույնպես պատրաստ է հեռանալ հռոմեական ակումբից, եթե այլ թիմերից առաջարկներ ունենա:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պաստորեն հետաքրքրված է MLS տեղափոխությամբ: