Չեխիայում արտակարգ դրության ավարտից հետո մասնակի վերաբացվում են դպրոցները


18:48 , 12 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է.

Կորոնավիրուսի պատճառով ամիսներ շարունակ փակ կյանք վարող Չեխիայում ապրիլի 12-ին դադարել է գործել արտակարգ դրությունը, վերաբացվել են դպրոցները, գրադարանները, կենդանաբանական այգիներն ու որոշ խանութներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Նախադպրոցական տարիքի երեխաներն ու 1-5-րդ դասարանցիները վերադառնալու են դասարաններ, իսկ ավելի բարձր տարիքի աշակերտները ուսումը միառժամանակ կշարունակեն հեռավար: Դպրոցականները պետք է շաբաթական երկու անգամ թեստ հանձնել:

10.7 մլն բնակչություն ունեցող Չեխիայում համավարակի սկզբից ի վեր արձանագրվել է վարակման 1.58 մլն դեպք, մահացել է շուրջ 28 հազար մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է մեկ շնչի հաշվով: