Զոհված տղաների զինվորական սաղավարտների միջով հպարտ քայլող Ալիևի քմծիծաղը ցավոտ է, շատ ցավոտ


17:42 , 12 ապրիլ, 2021
Զոհված տղաների զինվորական սաղավարտների միջով հպարտ քայլող Ալիևի քմծիծաղը ցավոտ է, շատ ցավոտ: Ավելի ցավոտ է նրա կողմից ծաղրի առարկա հանդիսացող կապիտուլյանտի ղեկավարության տակ մեր ապրելը:
Ամեն մի գլխարկը մեկ մարդ է, ճակատագիր, հանգած օջախ, կորսյալ ապագա, զավթված հայրենիք, դավաճանված կյանք…
Տարածաշրջանի թիվ մեկ հաղթող բանակի կերպարը Բաքվում բարեհաջող կերպով ներկայացվում է, որպես անմարտունակ, վախկոտ և խաղաղություն խնդրող:
Նայեք այս նկարներին, տեսեք այս բեմականացման իրական «ուղերձը»: Ալիևը խնդիր ունի զգայական և հուզական մեծ ֆոն ապահովելու՝ Արցախյան քաղաքական բանակցություններին նախապատրաստվելիս:
Ալիևը շատ լավ հիշում է, որ դեռ 2016-ի ապրիլին մեր բանակը իգլայով ուղղաթիռ էր խոցում, որ փոքրամարմին զինվորը 2-3 տանկ էր խոցում, իսկ 116 մարտական դիրքի քաջերը նախընտրեցին մահը՝ հանուն հզոր հայրենիքի:
Ալիևը դա լավ գիտի:
Նիկոլն էլ գիտի:
Մենք էլ գիտենք:
Նիկոլը դեռ գործ ունի անելու, իսկ մենք պետք է թույլ չտանք դա: Կապիտուլյանտը չի կարող լինել բանակցող՝ մեզ համար շահեկան դիրքերից, որևէ կապիտուլյանտ երբևէ չի կարող լինել բանակցող, նա պարտված է:
Մենք պետք է կերտենք նոր կեցվածք, նոր դիրք, նոր հեղինակություն՝ վստահ, ուժեղ, հարգված:
Դրա համար պետք է ընդունել անցյալը, վերլուծել այն և գնալ դեպի ապագա:
Եվ, իհարկե, ազատվել Նիկոլից և նիկոլիզմից:
May be an image of 1 person, standing, military uniform and outdoorsNo photo description available.No photo description available.