Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինելու


17:36 , 12 ապրիլ, 2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 19.00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: