Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության համար կազմվել է արձանագրություն, որով նախատեսված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով


11:59 , 12 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները․ այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։

«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: