Սենտ Վինսենտի եւ Գրենադինների տարածքում լույսը զանգվածաբար անջատվում է հրաբխի ժայթքման պատճառով


10:53 , 12 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է.

Սենտ Վինսենտի եւ Գրենադիննների հյուսիսային շրջաններում Էլեկտրականության զանգվածային անջատումներ եւ ջրամատակարարման ընդհատումներ են արձանագրվում Սուֆրիեր հրաբխի ժայթքման պատճառով: Ապրիլի 11-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը։

Նշվում Է, որ երկրի ղեկավարությունը շարունակում Է բնակչության տարահանումը մերձակա շրջաններից: Հարեւան Բարբադոսի իշխանությունները հայտնում են, որ քամին հրաբխի մոխիրը հասցնում Է կղզու տարածք: Սուֆրիեր հրաբխի ժայթքումն սկսվել Է ապրիլի 9-ի առավոտյան:

Սենտ Վինսենտի եւ Գրենադինների տարածքում, որտեղ բնակվում Է ավելի քան 100 հազար մարդ, ուժգին հրաբխային ակտիվություն չի դիտվել 1979 թվականից: Սուֆրիեր հրաբխի խոշորագույն ժայթքումներից մեկը տեղի Է ունեցել 1902 թվականին եւ խլել ավելի քան հազար մարդու կյանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: