Ուղեղ չունեցող օրգանիզմը լաբիրինթոսն ավելի խելացի կերպով է հաղթահարում, քան մարդը. գիտնականների հետաքրքիր փորձի արդյունքները


20:30 , 12 ապրիլ, 2021

Մարդն անգամ չի կասկածում, որ նա մոլորակի ամենաբանական էակն է։ Սակայն երբեմն այդ փաստը հնարավոր է վիճարկել և որպես մրցակիցներ բերել առաջին հայացքից պարզագույն արարածների։ Օրինակ՝ Ֆիզարների ընտանիքից լորձի մի տեսակ ցույց է տալիս, որ որոշ դեպքերում մարդուց ավելի խելացի է։

Physarum polycephalum անվանումը կրող լորձը համարվում է շատ խելացի։ Գիտականորեն ապացուցված է, որ այս օրգանիզմն ունակ է գլուխկոտրուկներ լուծելու և անգմա լաբիրինթոս անցնելու։ Միաբջիջ թափանցիկ օրգանիզմը դարեր շարունակ ապրում է անտառներում և բացի գիտնականներից այլ ոչ ոքի չէր հետաքրքրում, մինչև որ դրա «մտավոր» ունակությունների բացահայտումը։

Լաբիրինթոս անցնելը մարդու համար ոչ այնքան բարդ առաջադրանք է, սակայն պահանջում է տրամաբանություն և ժամանակ։ Յուրաքանչյուրը նման առաջադրանք լուծելիս իր յուրահատուկ տարբերակներն է գտնում։ Ճապոնացի մասնագետները որոշել են ստուգել՝ ինչպես է նշված տեսակի լորձն անցնում լաբիրինթոսը։ Լորձի նմուշը բաժանել են մի քանի հատվածի, հավասարապես տեղադրել լաբիրինթոսի տարբեր մասերում և սպասել։ Ժամեր շարունակ կենդանի օրգանիզմն աշխատել է. այն սկզբում աճել է, քանի որ հավաքել է բոլոր մասերը և միացել։ Դրա հետ միաժամանակ լորձը «հիշել է» լաբիրինթոսի բոլոր ճանապարհները։

Գիտնականները որոշել են բարդացնել առաջադրանքը և լաբիրինթոսի մուտքի ու ելքի մոտ վարսակի փաթիլներ տեղադրել։ Դա կարծես մարտահրավեր լիներ, քանի որ Physarum polycephalum-ը ուտել շատ է սիրում։ Օրգանիզմը վայրկենական արձագանքել է սննդի գոյությանը, հաղթահարել լաբիրինթոսի բոլոր դժվարությունները և հասել նշանակետին՝ ելքի մոտ դրված փաթիլին։ Փորձը ճապոնացի գիտնականները կրկնել են մի քանի անգամ և նույն հրաշալի արդյունքը ստացել։