Երևանյան ռեստորանի շքեղ անակնկալը Լարիսա Դոլինային (Video)


10:09 , 12 ապրիլ, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսական էստրադայի աստղ, երգչուհի Լարիսա Դոլինան հյուրընակվել է Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկում։

Այստեղ նրան հյուրասիրել են ֆիրմային աղանդեր և կատարել Ջեյմս Բրաունի «I feel good» լեգենդար երգը։ Երգչուհին և նրա ընկերները հիացած էին ելակի, բեզեի և կենդանի վոկալի տեսքով մատուցված անակնկալով։

Նշենք, որ երգչուհին Երևանում է, կարելի է ասել, գործնական այցով։ Նրան, ինչպես և մի շարք այլ աստղերի հրավիրել են Երևան՝ ելույթ ունենալու Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանիքին։

Շքեղ հարսանիքի ժամանակ երգել են նաև Նիկոլայ Բասկովը, Սոսո Պավլիաշվիլին, «Ա ստուդիո» խումբը, Քրիստինա Օրբակայտեն և ուրիշներ:

Հավելենք, որ Facebook-ում տեղեկություններ են հայտնվել նաև Նվեր Ծառուկյանի հարսանիքի ծախսերի մասին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ծախսերը կազմել են մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ հրավիրված արտիստներից ամենաշատը ստացել է Նիկոլայ Բասկովը ՝ ռուսական փոփ-բեմի արքային իբր վճարվել է 120 հազար դոլար։ Լարիսա Դոլինան «ընդամենը» 70 հազար դոլար է վաստակել։