Օլիմպիակոսը 46-րդ անգամ դարձել է Հունաստանի չեմպիոն (Video)


09:36 , 12 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

Հունաստանի առաջնության 29-րդ տուրում «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստները հաղթեցին «Պանատինաիկոսին» ու ժամանակից շուտ նվաճեցին ոսկե մեդալները:

Հանդիպումը, որը տեղի ունեցավ կիրակի օրը Պիրեյում, ավարտվեց 3:1 հաշվով ՝ հօգուտ տանտերերի թիմի:

Լիգայի 29 հանդիպումներում «Օլիմպիակոսը» վաստակել է 76 միավոր և անհասանելի դարձել «Արիսի» համար, որը 54 միավորով երկրորդ տեղում է: «Օլիմպիակոսը» նվաճել է իր պատմության 46-րդ չեմպիոնական տիտղոսը:

«Պանատինաիկոսը» 49 միավորով 5-րդ տեղում է: