Սատկած կետեր՝ Սան Ֆրանցիսկոյի ափերին


20:37 , 10 ապրիլ, 2021

Panorama.am-ը գրում է․

Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի ափերին ինն օրվա ընթացքում արդեն չորրորդ անկած մոխրագույն կետի մարմինն են գտել։

San Francisco Chronicle-ը նշում է, որ առաջին սատկած կենդանուն ափին գտել են մարտի 31-ին, երկրորդը՝ ապրիլի 3-ին։

Marine Mammal Center ոչ առևտրային կազմակերպության տվյալներով, վերջին կետի մահվան պատճառ է դարձել նավի հետ բախումը։ Ո՞րն է եղել մյուս կետերի անկման պատճառը, դեռ անհայտ է։

Աղբյուրը հիշեցնում է, որ Նոր Զելանդիայում ափ էին նետվել 49 սև դելֆիններ, որոնիցից ինն անկել էին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ