Armenpress.am-ը գրում է․
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության դեմ բողոքի ակցիաների հետևանքով ապրիլի 9-ին մահացել է առնվազն երկու մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Մեկ այլ ցուցարար էլ անհայտ պայմաններում սպանվել է Բենի բնակավայրի մոտ:
Քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում ՄԱԿ-ի առաքելության դեմ այն բանի համար, որ նրանք չեն կարողացել կանխել զինյալ խմբավորումների կողմից քաղաքացիական անձանց սպանությունների ալիքը:
ՄԱԿ-ի խաղաղապահները Կոնգոյում են տեղակայված 1999 թվականից՝ երկրի կառավարության հրավերով: