«Այդ ժամանակվանից ես գիշերը վատ եմ քնում». Չարլզ Միշելը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռ չտալու մասին


16:55 , 10 ապրիլ, 2021

Panorama.am-ը գրում է․

Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը խոստովանել է, որ ինքը գիշերը լավ չի քնում Անկարայում բանակցություններում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն աթոռ չստացավ: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Ես խորապես ցավում եմ այս միջադեպի համար: Եթե դա հնարավոր լիներ, ես կվերադառնայի հետ և կշտկեի այն: Դա մղձավանջային միջադեպ էր», - ասել է Միշելը «Handelsblatt» թերթին տված հարցազրույցում:

«Չեմ թաքցնում, որ այդ ժամանակվանից ես գիշերը վատ եմ քնում, քանի որ այդ տեսարաններն անընդհատ գլխումս են: Ես վախենում էի, որ եթե ինչ-որ կերպ արձագանքեմ, շատ ավելի լուրջ միջադեպ կհրահրեմ»,- ընդունել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ