Քաշաթաղի շրջանում մասունքների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում․ Արցախի ԱԻՊԾ


13:06 , 10 ապրիլ, 2021
Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: