Գնում են երկու պրոցես. մեկով ժողովրդին դրդում են ատել բանակը, երկրորդով՝ շարունակում են հակառուսական գաղափարախոսության տարածումը


12:50 , 10 ապրիլ, 2021
Ձեզ թվում է, որ նիկոլի մանեն ու ավինյանի գրասենյակը սխալվե՞լ են, երբ ասել են, որ ինքնաթիռով գերիներ են բերելու։
ՈՉ. Իրենք չեն սխալվել։ Ուղղակի հակառուսական աշխատանքն առաջ է գնում։ Ի վերջո, այդ ինքնաթիռով Մուրադովն է եկել։ Եվ եթե չկան գերիներ, ուրեմը Մուրադովնա մեղավոր։ Դե իսկ Մուրադովը` ռուս ա։
Իսկ ալենին ամենայն հավանականությամբ ռուսաստանից կլիզմա դրին, դա էլ ափալ-թափալ հերքեց։ Բայց ալենի հերքումը տեսել են մի քանի հազար մարդ։ Իսկ այ ռուս Մուրադովի բերած դատարկ ինքնաթիռը` բոլորը։
Գնում են երկու պրոցես։ Մեկով ժողովրդին դրդում են ատել բանակը` քանզի իրենք չեն վերադարձնում գերիներին (չնայած այն հանգամանքին, որ իրենք այդ հարցի հետ որևէ առնչություն չունեն)։ Երկրորդով էլ շարունակում են հակառուսական գաղափարախոսության տարածումը։
Ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի։
Ուղղակի մի քիչ մտածել է պետք...