Ուրալի հետ խաղից առաջ Զախարյանը մարզվել է ընդհանուր խմբում


12:11 , 10 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վնասվածքից ու մարզվել ընդհանուր խմբում:
 
Պատանի ֆուտբոլիստը թեթև վնասվածքի պատճառով բաց թողեց գավաթի խաղարկության՝ «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպումը:
 
ՌՊԼ-ի 25-րդ տուրի «Դինամո»-«Ուրալ» հանդիպումը տեղի կունենա կիրակի:
 
24 տուրից հետո «Դինամոն» 42 միավորով 5-րդն է, իսկ «Ուրալը» 29 միավորով 12-րդն է: