Մահացել է Եղիսաբեթ II-ի ամուսինը


15:20 , 9 ապրիլ, 2021

Արքայազնի մահվան մասին պաշտոնապես հայտարարել Է Բուքինգհեմյան պալատը։

Մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը։ Տեղեկությունը պաշտոնապես հայտնել է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։։

«Թագուհին խոր վշտով հայտնում է սիրելի ամուսնու՝ Նորին արքայական մեծություն արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դքսի մահվան մասին»,–  ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դուքսը մահացել է ապրիլի 9-ի առավոտյան Վինձորի դղյակում։