Իսպանիայի մի շարք շրջաններում խստացվում են կորոնավիրուսի սահմանափակումները


00:43 , 9 ապրիլ, 2021

Իսպանիայի մի շարք շրջաններում իշխանությունները որոշում են կայացրել խստացնելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կոտրելու վարակի տարածման տեմպերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Վարակման տեմպերը հատկապես ավելացել են Սուրբ Զատկի տոնակատարություններից հետո, հատկապես ծանրաբեռնված են աշխատում հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները:

Խստացված միջոցներ են ձեռնարկվել Կատալոնիայում, Ալավայում, Արագոնում: