Գերիների վերադարձի կեղծ տեղեկությունը տարածվել է իշխանական կայքի կողմից. Գագիկ Համբարյան


23:29 , 8 ապրիլ, 2021
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը ևս մեկ անգամ խայտառակվեց...
Իրենց ընտանիքին և քայլիստներին սպասարկող լրատվամիջոցներից մեկը, ինչպես նաև Նիկոլի մամլո խոսնակ Մանեն, կեղծ և չստուգված տեղեկությունններ էին տարածել, թե Բաքվից մեր գերիներին (վերադարձվող գերիների թիվը մինչև վերջ չէր նշվում) Երևան բերող ինքնաթիռը մեկ ժամից վայրէջք է կատարելու Էրեբունի օդանավակայանում... Սակայն, քիչ առաջ դավաճան վարչապետի տեղակալի գրասենյակը հաստատեց "Հրապարակ"-ի լուրը, որ ինքնաթիռը Երևան դատարկ է վերադարձել...
Նիկոլի և դրա թիմակիցների ինքնագովազդվելու մոլուցքը բերեց այս խայտառակությանը...
Առանց տեղեկատվության ճշգրտման իրենց սպասարկող լրատվամիջոցով ապատեղեկատվություն են տարածում, որի արդյունքում "Էրեբունի" օդանավակայանի մոտ հավաքվում են գերիների բազմաթիվ հարազատներ, բարեկամներ և ընկերներ...
Ավելին չեմ գրի...Պատկերացնում եմ այդ մարդկանց վիճակը,երբ իմանում են, որ նրանց խաբել են...
Որպեսզի պատկերացնեք, թե գերիների վերադարձի վերաբերյալ կեղծ և չստուգված տեղեկատվություն տարածող կայքը որքան մոտ է դավաճան Նիկոլին, ընդամենը բերեմ մեկ փաստ. Նիկոլ Անհողի տղան վերջերս հենց այս կայքին էր տվել իր հարցազրույցը...
Հ.Գ. Գրեթե բոլոր լրատվամիջոցները հենց այս կայքին հղում տալով են հրապարակել այս ապատեղեկատվությունը...