ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներն արդեն 11 ժամ է չեն կարողանում շենքից դուրս գալ։
Armeniasputnik.am-ը գրում է․
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ժամը 11-ից փակել են ՊՆ շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներն արդեն 11 ժամ է չեն կարողանում շենքից դուրս գալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները շրջափակել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքը։
«Արդեն 11 ժամ է աշխատանքի վայրում ենք, չենք կարողանում տուն գնալ։ Այսօր ժամը 11-ից մի քանի տասնյակ մարդիկ փակել են ՊՆ շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։ Տեղում ոստիկանության աշխատակիցներ կան, բայց ոչինչ չեն ձեռնարկում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ