15:49 , 8 ապրիլ, 2021Երեկ՝ ապրիլի 7-ին, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո հանդիպել է նաև Մոսկվայի «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ:
Մամուլի տեղեկություններով՝ Փաշինյանի հետ հանդիպումը ծայրից ծայր բեմականացվել է. հանդիպման մասնակիցների ապահովման գործը ստանձնել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ղեկավար Շահեն Պետրոսյանը, որին Փաշինյանը ԵԱՏՄ-ում պաշտոն է խոստացել: Նրան հաջողվել է հավաքել շուրջ 25 մարդու, որոնց ցուցակը փոխանցել է հյուրանոցի անվտանգության աշխատակիցներին: Բեմականացվել են նաև Փաշինյանին տրվելիք հարցերը, որոնք մասնակիցներին բաժանվել են նախօրոք և յուրաքանչյուր մասնակցի անվան դիմաց գրված է եղել հարցը, որը պիտի ուղղվեր Փաշինյանին:
Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձեռքի տակ է հայտնվել հանդիպմանը մասնակցած անձանց անունները, որը վերջինս հրապարակել է իր ֆեյսբքուքյան էջում՝ գրելով. «Հրապարակում եմ երկու նպատակով. (1) այդ անձանց բարոյական պարսավանքի ենթարկելու համար, (2) ի գիտություն նրանց ճանաչողներին. հուսով եմ՝ կբացատրեն, թե ինչ աստիճան վիժվածքի հետ են հանդիպել, հուսով եմ՝ այդ էժան բեմականացմանը մասնակցած կոլեգաները հրապարակավ կապաշխարհեն»։
Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ բեմականացված հանդիպմանը մասնակցած անձանցից 5-ը ցուցադրաբար լքել են հանդիպման սրահը:
AntiFake.am-ը լուսանկարներով ներկայացնում է, թե ովքեր են մասնակցել Փաշինյանի հետ Մոսկվայում կազմակերպված բեմականացմանը և ինչ առնչություն ունեն նրանք Հայաստանի Հանրապետությունը կապիտուլացրած, Արցախը հանձնած դավաճանական իշխանությունների հետ:
https://www.facebook.com/akopabgaryan

https://www.facebook.com/profile.php?id=100004472313641
https://www.facebook.com/anaida.mkhitaryan
https://www.facebook.com/realtorexpert1
https://www.facebook.com/aram.muradov.1
https://www.facebook.com/arina.pashinyan
Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է, որ իրավաբան Արմեն Սերոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը գնացել է մեկ նպատակով՝ սուր հարցեր տալու համար: «Հասկանալով, որ իրեն թույլ չեն տալու հարցեր տալ, Արմենը ցուցադրաբար լքել է դահլիճը»,- գրել է Բադալյանը:

https://www.facebook.com/profile.php?id=100013826477116


https://www.facebook.com/profile.php?id=100009886325888



https://www.facebook.com/vigen.elibekyan
Վիգեն Էլիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ եղել է Փաշինյանի հետ հանդիպմանը, սակայն որևէ ցուցակի և նախապես բաժանված հարցերի հետ առնչություն չունի: «Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը հետևություններ կանի այն ամենից, ինչը մեզ հետ տեղի է ունենում»,- գրել է Էլիբեկյանը՝ հավելելով՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:

https://www.facebook.com/profile.php?id=100017821029870


https://www.facebook.com/profile.php?id=100008546980832


https://www.facebook.com/gayane.shtoyan


https://www.facebook.com/profile.php?id=100009839953558


https://www.facebook.com/profile.php?id=100009464813952


https://www.facebook.com/profile.php?id=100022746877199
Ինչպես հասկանում ենք իրավաբանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջինս սերտ կապեր ունի իշխանությունների հետ: Նա լուսանկար ունի իշխանության ֆեյքերի ֆաբրիկայի հետ ասոցացվող Հայկ Թորոյանի հետ:





https://www.facebook.com/diana.karagulyan.9


https://www.facebook.com/profile.php?id=100011343718174


https://www.facebook.com/profile.php?id=100015335471214


https://www.facebook.com/lawners


https://www.facebook.com/karina.gureganc


https://www.facebook.com/profile.php?id=100040615187332


https://www.facebook.com/ludmila.misakyan


https://www.facebook.com/profile.php?id=100001060712373


https://www.facebook.com/profile.php?id=100028584015398


https://www.facebook.com/NarekLaw


https://www.facebook.com/advokat.samsonyan


https://www.facebook.com/narine.aslanyan



https://www.facebook.com/profile.php?id=100047247316775


https://www.facebook.com/sh.petrosyan


Շահեն Պետրոսյանը Փաշինյանի հետ հանդիպումը կազմակերպած իրավաբանն է, որին, ըստ «Mediaport» տելեգրամյան ալիքի՝ Փաշինյանը պաշտոն է խոստացել ԵԱՏՄ-ում: Mediaport-ը հայտնում է նաև, որ Շահեն Պետրոսյանը տարիներ առաջ Հայաստանից փախել է Մոսկվա՝ տարբեր մարդկանցից խոշոր պարտքեր վերցնելու և չվերարդարձնելու պաճառով: Նա Հայաստանում մեղադրվել է քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի խարդախություն): Որդու «քաջագործությունների» պատճառով վերջինիս հայրը՝ Տիգրան Պետրոսյանը, Մալաթիայի դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել և հեռացել:
Ավելի ուշ տելեգրամյան ալիքներում հրապարակվել է մի նամակագրություն ասոցիացիայի անդամների հետ, որում վերջինս ցուցում է տալիս՝ ինչ է պետք անել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Պետրոսյանը նշում է, որ բոլոր հարցերը նախապես համաձայնեցված են Նիկոլ Փաշինյանի ու Զարեհ Սինանյանի հետ՝ հրահանգելով այլ հարցեր չտալ: Նա պահանջում է, որ մթնոլորտը լինի «հաճելի և ընկերական»:
Նշենք, որ Պետրոսյանը վերջին պահին ճողոպրել և չի մասնակցել հանդիպմանը՝ հայտնելով, թե «տեխնիկական խնդիրներ» կան:

https://www.facebook.com/profile.php?id=100009521423555


https://www.facebook.com/hripsime.bazikyan


https://www.facebook.com/profile.php?id=100004663475856



https://www.facebook.com/edomih


https://www.facebook.com/astrmis


Հետգրություն. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած անձանց լուսանկարները վերցված են հրապարակային աղբյուրներից: Ցուցակում ընդգրկված անձինք, որոնք ներկա չեն եղել հանդիպմանը կամ տեղեկացված չեն եղել նախատեսված բեմականացման մասին, կարող են կապ հաստատել AntiFake.am-ի հետ՝ հրապարակման մեջ լրացումներ կատարելու համար:
Աղբյուր՝ AntiFake.am