Էջմիածնի, խաղողի թփերով եւ կաղամբով. Քորթնի Քարդաշյանը հայկական տոլմայի երեք տեսակ է ցուցադրել


15:27 , 8 ապրիլ, 2021

News.am-ը գրում է.

Մոդել, «Poosh» նախագծի հիմնադիր Քորթնի Քարդաշյանը հաճախ է իր հետեւորդներին ծանոթացնում հայկական խոհանոցի հետ։ Հայաստան կատարած վերջին այցից հետո Քորթնին սկսել է ավելի շատ հրապարակումներ անել ազգային ճաշատեսակների մասին։ Ավելի վաղ Քիմի ավագ քույրը հրապարակել էր հայկական թարմ թխված «մատնաքաշ» հացի լուսանկարը, իսկ այսօր ցույց է տվել տոլմայի պատրաստման երեք տարբերակ իր «Poosh» հարթակում, որը նվիրված է գեղեցկությանը, կենսակերպին ու մոտիվացիային։ Երեք ճաշատեսակներն էլ իր տատիկի՝ Հասմիկի հետ պատրաստել է Քարդաշյան ընտանիքի ամենահայտնի երկրպագուն՝ Նարբեն։ Տղան հայտնի է դարձել, երբ Քլոե Քարդաշյանը նրա հետ ավարտական երեկույթի է գնացել։

Poosh-ի կայքում տոլմայի երեք բաղադրամոս է հրապարակվել՝ Էջմիածնի, որը ընդունված է նաեւ «ամառային» անվանել, ավանդական տոլմա՝ խաղողի թփով ու կաղամբով։

«Տոլմայի օրագիր. ես տատիկս՝ Հասմիկը, որոշել ենք բացահայտել նրա սիրելի հայկական ճաշատեսակի գաղտնիքը։ Covid-ի եւ անորոշության դեմ 12 շաբաթվա պայքարից հետո այս հիշողություններն ինձ համար շատ բան են նշանակում»,- Instagram-ում գրել է Նարբեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Narbeh (@narbehkardash)

No description available.