Սիրիական ՀՕՊ-ը հետ է մղում Իսրայելի հարձակումը Դամասկոսից հարավ ընկած տարածքում. SANA


12:21 , 8 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում իսրայելական օդային հարձակումը Դամասկոսից հարավ ընկած տարածքում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը` հղում տալով սիրիական պետական SANA գործակալությանը:

Գործակալության տվյալներով` Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գոլանի բարձրունքների կողմից և Լիբանանի օդային տարածքից:

«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղում իսրայելական ագրեսիան հարավային շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով ՝ սիրիացի զինվորականները կարողացել են խոցել մի քանի հրթիռ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: