Ովքեր փորձում են Նիկոլին պահել քաղաքական դաշտի լիարժեք խաղացող, աշխատում են հայրենիքի դավաճանությունը թույլատրելի թեմա դարձնելու ուղղությամբ


09:21 , 8 ապրիլ, 2021
Բոլոր նրանք, ովքեր փորձում են Նիկոլին պահել՝ որպես հայաստանյան քաղաքական դաշտի լիարժեք (рукопожатный) խաղացող, ըստ էության աշխատում են հայրենիքի դավաճանությունը թույլատրելի / լեգիտիմ թեմա դարձնելու ուղղությամբ։
Իր հերթին Նիկոլը օր ու գիշեր աշխատում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի դեմ Ալիևի հանցագործությունները լեգիտիմացնելու ուղղությամբ։ Կարելի է ասել՝ արդեն լեգիտիմացրել է։ Հայաստանի իշխանություններն այսօր Ադրբեջանին որևէ ՊԱՀԱՆՋ չեն ներկայացնում, միայն խնդրանքներ, այն էլ միջնորդավորված։