«Մենք երկնքից նշանի ենք սպասում». Վերա Բրեժնեւան պատասխանել է երրորդ երեխայի մասին հարցին


02:56 , 8 ապրիլ, 2021

Երգչուհի եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի կինը՝ Վերա Բրեժնեւան, խոստովանել է, որ պատրաստ է բազմազավակ մայր դառնալ։ Աստղն արդեն երկու դուստր ունի նախորդ ամուսնություններից, իսկ հիմա նա խոսել է երրորդ երեխայի մասին։

«Ես մտածում եմ այդ մասին, բայց մենք երկնքից նշանի ենք սպասում ենք», - ասել է Բրեժնեւան «Светская хроника»-յին:

Երգչուհին հայտարարել է, որ եւս մեկ երեխայի համար պատրաստ է նույնիսկ զոհաբերել իր կարիերան։

Բրեժնեւան խոստովանել է, որ այժմ Կոնստանտին Մելաձեի հետ իրենց ամուսնության մեջ ներդշնակություն է տիրում: Բայց այդպես միշտ չէ, որ եղել է։ Հարաբերությունների սկզբում սիրահարները հաճախ վիճում էին։ Երգչուհին փորձել է փոխել տղամարդու բնավորությունը, սակայն ժամանակի ընթացքում ընդունել է նրա թերությունները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vera Brezhneva (@ververa)

«Ամենագլխավոր գաղտնիքը ճկուն լինելն է։ Պետք է միշտ աշխատել հարաբերությունների վրա, ձեռքը զարկերակի վրա պահել։ Կինը հետեւում է, թե ինչ տրամադրուն ունի ընտանիքը։ Այս ամենը շատ կարեւոր է», - խորհուրդ է տալիս Բրեժնեւան։

Նշենք, որ Վերա Բրեժնեւան եւ Կոնստանտին Մելաձեն ամուսնացած են գրեթե վեց տարի: Եվ այս տարիների ընթացքում երգչուհին մշտապես բախվում է տարբեր ասեկոսեների ու բամբասանքների։ Օրինակ, վերջերս համացանցում տեղեկություն հայտնվեց, որ պրոդյուսերը գաղտնի սիրավեպ ունի «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատար Էրիկա Հերցեգի հետ։ Սակայն Բրեժնեւան վստահում է իր ամուսնուն։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք միմյանց շատ ենք վստահում»։