Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում


18:41 , 7 ապրիլ, 2021
Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում...
Մինչ հարյուրավոր ոստիկաններ Հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։
Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։
Արձանի անունն է... [բռնվե՛ք]... «Անվախ աղջիկը»:
Մի քանի տասնյակ իրապես անվախ կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան հանած քաքլանները (!) այդ նույն պահին «անվախ աղջկա» արձանի բացում են արել։ Թաքուն (!!!)։
Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն։
Հ.Գ. Լուսանկարները՝
Vardan Manasyan
(բացի վերջին լուսանկարից)։
May be an image of 1 person, sculpture, monument and outdoorsMay be an image of outdoors and monumentMay be an image of child, standing and streetMay be an image of one or more people, people standing, monument and outdoorsMay be an image of outdoors and monument