«Մարդիկ արժանի չեն տեսնելու և գնահատելու գեղեցիկը». Անելյա Գուբրյանը՝ կիսամերկ ֆոտոշարքից հետո տարածված ագրեսիայի, ծնողների ու սիրելիի վերաբերմունքի և իրեն ավելորդություն թույլ չտալու մասին


14:54 , 7 ապրիլ, 2021

Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր ֆոտոշարք էր իրականացրել, որտեղ մինչև գոտկատեղն առանց հագուստի էր և ձեռքերով փակել էր կուրծքը: Լուսանկարները հրապարակելուց կարճ ժամանակ անց, սակայն, նա հեռացրել է դրանք։

Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան պատմել է համագործակցության, բացասական մեկնաբանությունների, լուսանկարներն իր էջից հեռացնելու, ծնողների և սիրելիի վերաբերմունքի մասին: Անելյան միայն մեկ լուսանկար տրամադրեց ֆոտոշարքից։

«Մոդելային պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ 15 տարեկանից և հենց այդ ժամանակից ծանոթացել եմ մոդելների, լուսանկարիչների հետ: Ծանոթացա նաև Արվին Քոչարյանի աշխատանքներին, տեսա, թե որքան գրագետ ու նուրբ է լուսանկարում, համաշխարհային մասշտաբով ճանաչված է իր ոլորտում: Միշտ ցանկացել եմ, որ նա ինձ ևս լուսանկարի, այս տարի, վերջապես, ստացվեց մեր համագործակցությունը»,- ասաց նա, ապա անդրադարձավ լուսանկարները հեռացնելուն։

Նրա խոսքով՝ հրապարակելուց հետո ագրեսիա է նկատել: «Շատ մեծ ցավով ևս մեկ անգամ համոզվեցի, որ հայ հասարակությունն ընդունակ չէ տարբերել էսթետիկը վուլգարից: Օտարազգիների դեպքում մարդիկ հիանում են, իսկ իրենցը վատաբանում, ես յուրաքանչյուր ոլորտում դեմ եմ չարախոսությանը և չեմ հանդուրժում ոչ մի չարախոսություն, իմ էջում և իմ հանդեպ ևս չեմ հանդուրժի: Լուսանկարների հրապարակումից հետո մարդիկ սկսեցին իրենց ոչ ճիշտ պահել: Մեծ ագրեսիա նկատեցի, այդ պատճառով էլ հեռացրի լուսանկարները, մարդիկ արժանի չեն տեսնելու և գնահատելու գեղեցիկը»: 

Դերասանուհին հավատացնում է, որ վատ մեկնաբանություններից չի նեղսրտում, ուղղակի ընդհանուր ագրեսիա է նկատել: «Ինստագրամում երևում է, թե քանի հոգի են այն ուղարկել միմյանց, նոր լուսանկարները շատ մարդիկ էին ուղարկել իրար: Դա հաստատ չէին արել ասելու համար, որ գեղեցիկ ֆոտոշարք է, կոնկրետ քննարկումներ ու քննադատություններ են եղել: Չեմ վախենում, որ ինձ կարող են քննադատել, ուղղակի այստեղ կոնկրետ ագրեսիա կար: Ինձ թվում էր, որ հասարակությունը մի փոքր հանդարտվել է, բայց չարությունն ավելացել է»,- ասաց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: