Ադրբեջանի ԼՂ ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը հայտարարել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում գրասենյակն են բացելու


09:26 , 7 ապրիլ, 2021
Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը, ով նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, հայտարարել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու։
Դե, եթե Ալիեւը միջազգային ներդրողներ է հրավիրում Զանգեզուր, Էրդողանը հայտարարում է, որ եթե հայերը խելոք մնան՝ իրենց համար էլ լավ կլինի, եթե Մեհրիբանը սվաղչիներին սովորեցնում է ոնց ջնջել հայկականությունը մեր եկեղեցիներից, էս ֆոնին Թուրալն էլ Ստեփանակերտում գրասենյակ բացելու սպառնալիք պիտի հնչեցնի։
Ու հանկարծ չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում կարդաք ՝ Թուրալ Գյանջալիեւի գրասենյակ։
Որովհետեւ մեզ հետ ապրող թրքասերներները դեռ շատ վաղուց ու շատ հետեւողական բացել էին Օվերտոնի բոլոր պատուհանները։
Ու հիմա արդեն Օվերտոնի պատուհան չի, թրքահպատակները Օվերտոնի «սկվազնյակ» են անում։