Ադրբեջանը քաղաքական, տեղեկատվական, ռազմական սադրանքների միջոցով փորձում է առաջ մղել, ամրապնդել իր այն մոտեցումը, թե Արցախի հարցը լուծված է. Տիգրան Աբրահամյան


01:07 , 7 ապրիլ, 2021
Ադրբեջանը քաղաքական, տեղեկատվական, ռազմական սադրանքների միջոցով փորձում է առաջ մղել, ամրապնդել իր այն մոտեցումը, թե Արցախի հարցը լուծված է՝ միաժամանակ ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակին Արցախի ողջ տարածքում։
Սադրանքների բնույթը, ձևերը պարբերաբար փոփոխության է ենթարկվելու, սակայն Ադրբեջանի նպատակները մնալու են նույնը։
Թուրալգանջյալիևներն ու մնացածները, յուրաքանչյուրն իր գծի մեջ, անընդհատ փորձելու են «սղոցել» մեր նյարդերը, չափել մեր համբերությունը։
Մեզ ամենաշատը հիմա սառնասրտություն է պետք, որքան էլ դա մեր իրականության մեջ դժվար լինի։ Մեր յուրաքանչյուր քայլ, հայտարարություն պետք է լինի առավելագույնս հաշվարկված, դրանից շատ բան է կախված։