Ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային հ.26, 38 և 99 երթուղիների սպասարկումը


19:23 , 6 ապրիլ, 2021

Ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային հ. 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով,  ս/թ ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր  ներողամտությունը»,-ասվում է հայտարարությունում: