Ալեն Սիմոնյանի ու շիշ բռնողի հրավերով Երևան է ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին՝ քրեական շրջանակների հետ Փաշինյանի օգտին աշխատելու համար. Mediaport


18:52 , 6 ապրիլ, 2021

Կիրակի օրը Երևան է ժամանել վրացի օրենքով գող Բադրի Կոգուաշվիլին, որը հայտնի է Բադրի Քութաիսկի մականունով։ Օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո նրան դիմավորել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ շիշ բռնողը։

Mediaport-ի տեղեկություններով՝ նրանք Քութաիսկիին հրավիրել են Երևան ընտրություններից առաջ քրեական հեղինակությունների հետ հանդիպումներ ունենալու, նրանցից Փաշինյանի համար ձայներ բերելու խոստում ստանալու համար։