Վաղարշակ Հարությունյանն ու Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր


18:18 , 6 ապրիլ, 2021

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։

Զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները։