Shamshyan.com-ը գրում է.
Այսօր ապրիլի 6-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: