Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականում այսօր ավարտվել են ապարդյուն


22:35 , 5 ապրիլ, 2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր ավարտվել են ապարդյուն, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով վաղը կշարունակվեն Հադրութի շրջանում։