Չորս տղամարդու են ձերբակալել Ջաբրայիլի ականապատ տարածք ներխուժելու փորձի ժամանակ


16:24 , 5 ապրիլ, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Ֆիզուլիի շրջանի (Վարանդա) 4 բնակիչ փորձել են ներթափանցել Ջաբրայիլի շրջանի (Ջրական) տարածք և ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ վարորդներ Սալիմ Հասիմովը և Էլչին Աբդուլաևը ալկոհոլի ազդեցության տակ փորձել են անցնել Ջաբրայիլի շրջանի տարածք, որը դեռ չի մաքրվել ականներից: Ավտոմեքենաներում եղել են նաև Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Էլգյուն Բաբաևը և Մեհրաջ Հաջիևը:

Անցած շաբաթ համանման դեպք էր տեղի ունեցել Կուբաթլուի շրջանի տարածքում։