Լարսի անցակետի ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա


10:31 , 5 ապրիլ, 2021

ՀՀ տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: