Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն հերթական համատեղ զորավարժությունները


09:58 , 5 ապրիլ, 2021

Panorama.am-ը գրում է.

Ապրիլի 6-ին Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը կսկսեն տակտիկական ու հատուկ համատեղ զորավարժություններ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 8-ը։ Այս մասի գրում է kommersant.ru կայքը։

Նշվում է, որ զորավարժությունները, որոնք իրականացվելու են կապի ժամանակակից միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարաշտաբների տեղակայման և այլ գործողությունների խնդիրները։

Որտեղ ճշգրտորեն տեղի կունենան զորավարժությունները, Ադրբեջանի ՊՆ-ից չեն հստակեցրել: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել զորավարժությունների մասին տեղեկատվությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: